Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, վաղը՝ հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել՝ «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ: Հիշեցնենք․ ապրիլին էլ «հաջողակ կին բիզնեսմեններին» էր հրավիրել մեկ միլիոն դրամանոց ընթրիքի: Նախորդ ընթրիքը, հավանաբար, գոհացրել է կազմակերպիչներին, հիմա երկրորդն են կազմակերպել:
«Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից տեղեկացանք, որ ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին՝ «Լիվինգսթոն» ռեստորանում: Վճարումներն արվում են փոխանցումների միջոցով՝ մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, և եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ: Մեզ հետ զրուցած աշխատակիցը նշեց. «Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել և մասնակցելու է ընթրիքին»»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Եթե իշխանություն լինեինք, արագ հետ կբերեինք գերիներին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
416:30
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2116:24
«Կմնանք անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն ՀՀ-ից». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2716:18
«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք»». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3616:06
«Հերթը հասավ Հայկին»․ Սոֆյա Հովսեփյան
4015:54
«Կմնա հավերժ ձեռներեց՝ քաղաքական թղթախաղում»․ Արեգ Սավգուլյան
4515:48
«Կառավարության անդամների երդման տեքստին նոր խմբագրում եմ առաջարկում․ «Երդվում եմ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը և դրա շահերին»»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:30
«ԵՄ-ն ողջունում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան»․ Գրոնո
7815:19