«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել ինձ, հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության։ Թեման՝ Գյումրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն է։
ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց այն ժամանակ, երբ պետք է երեսի զոռով զավթել իշխանությունը Գյումրիում։
Տարբեր ժամանակներում աղմկոտ մի քանի նյութեր եմ ունեցել Գյումրիի քաղաքապետարանի գործունեությանն առնչվող, բայց արի ու տես, Քննչական կոմիտեն միայն հիմա է որոշել ակտիվանալ և ինձ լսելու անզուսպ ցանկություն է առաջացել մոտները
Իսկ ես այլևս ասելիք չունեմ, որովհետև երբ այդ հրապարակումներն արվում էին, կողմերը միմյանց հետ, թերևս հայտնի մեթոդներով, բարիշում էին, կոալիցվում, իսկ պոտենցիալ քրեական գործերը՝ պարտակվում (որպես կոմպրոմատ միշտ սեղանին դնելու վճռականությամբ)։ Խոսքը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների մասին է։
Հիմա էլ ջրվելու են գործերը, որովհետև ՔՊ-ի ամուլ ու ինֆանտիլ «թիմը» ու ժամանակին «մուտիլովկաներով» հմտացած, իսկ այսօր համրացած բալասանյանականների «թիմը» մեկը մեկին այնքա՜ն արժանի են ու ներդաշնակ, որ մատի ու մատանու արանքում հայտնվելու ցանկություն բացարձակ չկա։
Քաղաքային իշխանությունը հանձնելու դիմաց քրեական գործերը կփակվեն, մի քիչ էլ Աննայի հիմնադրամին կմուծվեն, հետո գործերի վաղեմության ժամկետները կանցնեն կգնան, ի՞նչ է եղել որ...
Հիմա հարց, այդ բեմականացումը որ անում եք ու իմ օրը փչացնում, որ ի՞նչ անեք»։

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
8601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
14700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
90Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
83Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
84Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
98Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
82Երեկ, 21:48