«Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատված չէ». Արարատ Միրզոյան

«Ընդհանարապես, և՛ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք Ադրբեջանի ու մեր այլ գործընկերների հետ խոսակցություններում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, նաև այլ հումանիտար հարցերին: Գիտեք՝ անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն: Սա մեր մշտական քննարկման և թիվ 1 առաջնահերթություններից մեկն է»,- այս մասին ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե հնարավոր չէ՞ Հայաստանի մասնակցությունը COP29-ին պայմանավորել Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակմամբ:
«Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատված չէ: Հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել և, իհարկե, չենք էլ բացառում: Բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը Ձեր ասածի համատեքստում»,- նշեց Միրզոյանը:

«Սրանց նպատակն առաջին հերթին ժողովրդին արմատներից պոկելն է»․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
4222:36
«7 տարի անց ԱԺ-ում կրկին հակաիրավական եղանակով պաշտոնեական դիրք է չարաշահվում»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
4922:12
«ԱԺ նախագահությունում ամենաթողություն է»․ Տիգրան Դավուդյան
5821:54
«Ընդդիմադիրներին դուր ա գալիս, որ նիկոլականներն իրենց «չմարիտ» են անում»․ Արգիշտի Կիվիրյան
6221:30
«Պատահական չէ, որ ՔՊ-ականներն այսօր Աժ-ում գործի դրեցին ոչ թե քաղաքական միտքը, այլ վարչական լծակները»․ Արմեն Աշոտյան
5921:06
«Սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է»․ Տիգրան Աբրահամյան
6020:42
ԵՊՀ պրոֆեսորն ի՞նչ կապ ունի․ փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը
7019:54
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին
7719:06