«Ղարաբաղն իմ հողն է, Ղարաբաղից չի կարելի հրաժարվել»․ մեջբերումներ՝ «Ես ես եմ» էսսեներ-հարցազրույցներ գրքից»․ Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը՝ Ազգային ժողովի 2026թ. նոյեմբերի 17-ի նիստում․ «ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ. «ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ»
Որ այս դահլիճում հայեցի խոսք հնչի, այսօր ուզում եմ մարգարիտներ շաղ տալ Հրանտ Մաթևոսյանից։ Զուտ մեջբերումներ «Ես ես եմ» էսսեներ-հարցազրույցներ գրքից։
Կրոնի դասավանդումը դպրոցում անհրաժեշտ է նույնքան, որքան Մեսրոպյան այբուբենը։ Երեխային զրկել Աստվածաշնչի հետ հարաբերվելուց՝ նշանակում է նրան կտրել նաև Դոստոյևսկու, Տոլստոյի, Նարեկացու ժառանգությունից։
Հեղափոխությունները ես ուղղակի չեմ ընդունում։ Ամեն մի հեղափոխությունից հետո երկրներ են ավիրվել, որոնք ոտքի են կանգնել միայն տասնամյակներ հետո։ Նույնը մեզ հետ էլ եղավ։
Պաշարված միջնաբերդում կարգուկանոն և հոգևոր, մտավոր մարմնավոր կարողությունների ճիգ է լինում, իսկ մենք հենց պաշարված միջնաբերդ ենք։ Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք։
Սա Հայաստանի՝ Կովկասում մնալ-չմնալու հարցն է։ Հարցն այսպես է դրված։ Եթե մենք ուզում ենք լինել Կովկասի իրավահավասար ազգերից մեկը, մենք պարտավոր ենք չպարտվել, պարտվելու իրավունք չունենք և պիտի չպարտվենք։
Ղարաբաղը իմ հողն է։ Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե թուրքի ետևում կանգնած լինի նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է։ Ղարաբաղը չի կարելի տալ։ Սա ուղղակի՝ գնա, ոչնչացիր-վերջացիր։ Նույն թուրքը, եթե զիջեցիր իրեն, քեզ չի բարևելու, թուրքը ծիծաղելու է վրադ։ Մի դեպքում ատելու է, մյուս դեպքում՝ ծիծաղելու վրադ։ Ծիծա՞ղն է լավ, թե՞ ատելությունը։
Ազգից, ազգային կառուցվածքից ավելի մի մեծ բան չկա, որ դու տրվես նրան։ Համամարդկայինը իրացվում է հենց ազգայինի միջոցով։
Մի տեսակ տիրական ցեղ է մերը՝ ինքը ոչ մի բանի տեր չլինելով։
Ինչ մեծ տարածություն է նեղ կուսակցականությունից մինչև ազգային լայն բովանդակությունը։
Ուրեմն ուժեղ եղիր, քոնը ուրիշին մի՛ տուր։
Ինչքան տվեցիր, տանելու են։ Տարան՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ արհամարհելու են։
Միակ բանը, որ կարող եմ համոզված ասել՝ ես անվերապահորեն հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ նա կգտնի ճշմարիտ ուղին և պատվով դուրս կգա իր գլխին թափվող դաժան փորձություններից»։

«Երբ Ալեն Սիմոնյանի և Տիգրան Ավինյանի անունն եմ լսում, «Հիմարը և ավելի հիմարը» կոմեդիան եմ հիշում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
216:54
«Տիգրան Ավինյանի պատկերացումները խցանումները մեղմելու հարցում ադեկվատ են․ բա զաձերժկան ինչո՞ւմն ա»․ Հակոբ Կարապետյան
3016:42
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է (տեսանյութ)
3316:36
«ԱԺ-ն ու Հանրայինը մրցում են, թե ո՞րը վիրավորանքների ավելի ցնցող տեսարաններ կներկայացնի»․ Ոսկան Սարգսյան
4516:30
«Մի քանի լորդեր և լորդուհիներ պնդում են, թե չի կարելի տեսախցիկների առաջ դաստիարակել դրա պակասն ունեցողին»․ Բորիս Մուրազի
5516:12
«Հարցազրույցի՝ աննկատ մնացած, բայց ամենակարևոր խոստովանությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
7016:00
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին՝ Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին
14715:55
«Փաշինյանի դահիճներն են պատասխանատու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6515:48