«ՀՀ դատախազությունը հանդիսանում է Փաշինյանի «իրավական դուքյան»-ը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի օգնական, ով մինչ այդ դատախազությունում կամ քննչական մարմիններում աշխատելու որևէ փորձառություն չի ունեցել։ Նրա կողմից նշանակված տեղակալներից մեկը, նշանակումից որոշ ժամանակ անց, առանց Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու, մասնակցել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի և այդ խմբակցության կողմից առաջադրվել ու ապօրինի գործընթացների հետևանքով ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան։
Գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ, կրկին առանց պաշտոնից ազատվելու, այդ կարգավիճակում, մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի, հանդես է եկել զեկույցով ու այդ մարմնի որոշմամբ երաշխավորվել է նշանակվել քաղաքական՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։
Ընդ որում՝ խոսքը Գլխավոր դատախազի այն տեղակալի մասին է, ով մինչ այդ համակարգել է հակակոռուպցիոն, այդ թվում ապօրինի հարստացմանն առնչվող հարաբերությունների ոլորտները։
Սրանից ավել մեծ ապացույց գոյություն չունի, որ ՀՀ դատախազությունը հանդիսանում է ոչ թե Սահմանադրությամբ երաշխավորված անկախ մարմին, այլ Նիկոլ Փաշինյանի «իրավական դուքյան», որն օժտված է պետական լիազորություններով, որոնք ծառայեցվում են բացառապես քաղաքական նպատակներով»։

«Կարծում եմ՝ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն». Արտակ Զաքարյան (տեսանյութ)
6911:18
«Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես ՀՀ-ի պսևդո-առաջադեմները, մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին». Արա Պողոսյան
7510:54
Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
369Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
159Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
171Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
184Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
137Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
281Երեկ, 14:00