«ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին». Գեղամ Մանուկյան
![]() 190 Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 12:12 «1990-ի օգոստոսի 23-ին, երբ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունում էր Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդիկ այն բերկրանքով էինք ընդունում։ Կյանքում չէի մտածի, որ 24 տարի անց ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի հետ կապված հայտարարության օրակարգը առաջարկելու եմ հետաձգել»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության խատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը կողմ չի քվեարկելու նախագծին, դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարությանն աջակցելուց, ուստի առաջարկում ենք 2 ամսով հետաձգել այս քննարկումը»,- նշեց պատգամավորը։ Մանուկյանի խոսքով՝ այսօր հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ կողմից անընդունելի համարել ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնական սկզբունքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ: Հանձնաժողովը որոշեց երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
