«Ճիշտը Հայաստանի համար զոհվածների հատուկ օր ունենալն է». Գեղամ Նազարյան
![]() 184 Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 13:06 Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու նշել սեպտեմբերի 27-ին։ Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գեղամ Նազարյանը նշեց. «Ծանոթացել եմ կառավարության դիրքորոշման հետ, այն է՝ ձեռնպահ մնալ իմ առաջարկի ընդունումից: Կառավարության դիրքորոշման մեջ նշված է. «Արդեն ունենք Բանակի օր՝ հունվարի 27-ը, այդ օրը գնում ենք Եռաբլուր և նոր օրվա կարիք չկա»: Դա ինձ համար անընդունելի է: Ընդհանրապես, իմ համոզմամբ, չի կարելի զոհված, նահատակված մարդկանց օրը խառնել երկրի վրա ապրող մարդկանց օրվա հետ։ Կառավարությանը կոչ եմ անում փոխել իր դիրքորոշումը։ Երկու ամսով հետաձգում եմ այդ նախագիծը։ Կարծում եմ՝ երկու ամսում կկարողանամ կառավարությանը համոզել այս հարցում. ճիշտը հատուկ օր ունենալն է, և, ի վերջո, այս մեծ անարդարությունը վերացնելը»։ |

«Առաջիկա շրջանում ՌԴ-ի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ լինելու է ավելի կոշտ». Սուրեն Սուրենյանց
9920:24
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
8720:15
Զելենսկին ժամանել է Սիրիա (տեսանյութ)
10620:05
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ
16219:27
«Նա սովորական վաճառական է». Ռուբեն Մխիթարյան
19617:48
«ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա»․ Էդուարդ Շարմազանով
18516:48
«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան
17916:36
«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
15516:18
