«Զարմանում եմ այս հետևողական անհասկացողության վրա. 4 անգամ նախագիծ է ներկայացվել, չեն քննարկել». Պարույր Հայրիկյան

«Ժողովրդավարություն նշանակում է քաղաքացիների անմիջական մասնակցություն երկրի կառավարմանը և մասնակցություն իրավահավասար կերպով... Կարևոր եմ համարում խոսել մի բանի մասին. եթե կա քաղաքացիների՝ երկրի տերը լինելու հասկացություն, պետք է հիշենք՝ քաղաքացին պետք է լինի իրավահավասար»,- «Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա դիտարկմամբ՝ իրավահավասարություն նշանակում է ամեն օր, ամեն ժամ, սակայն մեզ մոտ այդ գիտակցումը չկա: «Որևէ փոփոխություն կատարելիս պետք է մի տեսանկյունից նայել երևույթին՝ մարդու իրավունքներն ընդլայնվում են, թե սահմանափակվում, եթե մարդու իրավունքներն ընդլայնվում են, բարի է, եթե գնում է սահմանափակում չար է: Ներկայացված առաջարկների հիմքում ընկած է մի բան՝ մարդկանց իրավունքները որոշակիորեն սահմանփակել, որպեսզի ինչ-որ մարդկանց համար հեշտ լինի ինչ-որ բաներ անել. դա պետք է մեզ մտահոգի: Բայց ընդհանուր առմամբ մեզ պիտի մտահոգի այն իրողությունը, որ մենք օրինականացրել ենք, և ոչ մի արդարացում չկա... Մոսոլինին է այս համակարգն օգտագործել... Եթե դու արգելանքի տոկոս ունես, խախտում ես մարդկանց իրավահավասարության իրավունքը: Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք 5 տոկոս ձայն չեն հավաքել, իրավահավասար չեն նրանց հետ, ովքեր 5 տոկոսից ավել են հավաքել: Դա հակասահմանադրական կեցվածք է, կոչ եմ անում մտածել դրա մասին... 15 քաղաքական ուժեր ներկայացրել են առաջարկ նախկիններին և այսօրվաններին, որ որևէ քաղաքացի, ով մասնակցում է ընտրություններին, նրա ձայնը չի կորչում, անպայման հասնում է պառլամենտ: Ես զարմանում եմ այս հետևողական անհասկացողության վրա. 4 անգամ նախագիծ է ներկայացվել, չեն քննարկել»,- ասաց Հայրիկյանը:

«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան
4414:00
«Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կարձագանքե՞ն Բայրամովի ասածին»․ Ոսկան Սարգսյան
4813:48
«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»․ Բայրամով (տեսանյութ)
5413:24
«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
11112:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
8812:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
10711:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
7011:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
12611:18