«Եթե Փաշինյանը ձերբակալվեր, ռուսների օգնությամբ պատերազմն ավելի շուտ կկանգնեցվեր»․ Միքայել Համբարձումյան
![]() 523 Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ., 00:30 «Ես չէի կարողանում հասկանալ քաղաքական կուրսի վերջնպատակը․ անհասկանալի էր, թե ինչու չեն կանգնեցվում մարտական գործողությունները, ինչու չի համաձայնվում մեր քաղաքական ղեկավարությունը, որ կանգնեցվեն դրանք։ Հասկանալի էր, որ պատերազմը տանուլ էինք տալիս․․․ Եվ այդ ժամանակ գալիս ես մի մտքի՝ ինչո՞ւ կապ ունենամ այս գործընթացների հետ, չէ՞ որ սրան կարող են հաջորդել ավելի ծանր իրադարձություններ, որոնց հետ գաղափարապես համաձայն չլինես»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով պաշտոնից իր հեռանալու վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք՝ նա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է եղել 2020 թվականին՝ մեկ ամիս։ Նա հավելել է, որ վարչապետից չի ստացել այնպիսի հանձնարարություններ, որից կարելի էր եթադրել, թե դավադրություն է տեղի ունենում հայրենիքի դեմ։ «Պատերազմը չկանգնեցվեց, և խնդիրները ձնագնդի էֆեկտով մեծացան․․․ Հարցն ավելի սրվեց՝ ինչո՞ւ չի կանգնեցվում պատերազմը, հատկապես երբ ռուսներն այդ հնարավորության մասին բարձրաձայնել էին․․․ Իսկ միգուցե որոշում չէին կայացնում, մինչև որ Ստեփանակերտի անկումը գրանցվեր․․․ Եթե Փաշինյանը ձերբակալվեր, ռուսների օգնությամբ պատերազմն ավելի շուտ կկանգնեցվեր»,- ընդգծել է Համբարձումյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
