Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով հափշտակել են շուրջ 46 միլիոն դրամ
![]() 266 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 18:42 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։ Հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Ութ անձ ճանաչվել է տուժող: Այդ հայտարարություններում նշված կոնտակտային տվյալներով անձինք կապ են հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ և, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակում քաղաքացիների և ընկերության տնօրենի միջև կնքվել են պայմանագրեր։ Համաձայն դրանց՝ ընկերությունը պարտավորվել է, որպես կանոն, 2,5 ամսվա ընթացքում Չինաստանից այդ անձանց համար ներկրել և նրանց հանձնել վերջիններիս կողմից պատվիրված մակնիշի էլեկտրամոբիլներ, իսկ պատվիրատու անձինք մինչ այդ պետք է վճարեն սահմանված արժեքի շուրջ 70 տոկոսի չափով կանխավճար։ Նախաքննությամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերության գործունեության արդյունքում դեռևս նախաքննությանը հայտնի 8 տուժողներին, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 46․182․787 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ընկերությունների կամ առանձին անհատների հետ նման գործարքներ կնքելուց առաջ հավաստիանալ նրանց վստահելիության մեջ, իսկ այն անձանց, որոնք կարող են տուժած լինել «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով, դիմել իրավապահ մարմիններին։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
