Ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը` Ալեն Սիմոնյանի պահվածքի մասով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքը մեկնաբանելուց։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել՝ լրագրողի հետ խոսելու ժամանակ։
Նրա հայհոյանքները լսելի են եղել ողջ միջանցքով:
Տեղեկացել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքում, MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տհաճ միջադեպ էր եղել, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ: Եվ ԱԺ-ում թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, նման բան տեղի չէր ունեցել, թիկնազորը հարթել էր միջադեպը:
Հարցումով դիմել էինք վարչապետին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
«31.10.2024 թվականին Ազգային ժողովի միջանցքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Madiahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի միջև
1. Որպես կուսակցության ղեկավար՝ ի՞նչ քաղաքական գնահատական կտաք միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի պահվածքին՝ թիկնապահների միջոցով լրագրողի ձեռքերը բռնելուն, հայհոյելուն:
2. Որպես նախկին լրագրող՝ ի՞նչ վերաբերմունք ունեք այս միջադեպին՝ հաշվի առնելով քաղաքական գործչի և պետական պաշտոնյայի վերաբերմունքը ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ»:
Ի պատասխան այս հարցմանը՝ Կառավարությունից ստացանք մեկ նախադասություն. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցադրումները չենք մեկնաբանում»:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, դատապարտելով նախկիններին և նրանց մեղադրելով խուլիգանական, գողական պահվածք դրսեւորելու մեջ, հիմա, երբ վարչապետ է, չի փորձում զսպել իր կուսակցին:
Ահա թե ինչպես է ձևավորվում ժողվրդավարության բաստիոնը Հայաստանում. խրախուսվում է բռնությունը՝ ամենաբարձր մակարդակով»:
Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

«Հարկերը, տուրքերը բարձրացել են, որ ամիսը 1,5 մլն դրամով գրատախտակի գնան»․ Վահե Գրիգորյան
914:48
«Կարևոր նախագիծ է, սակայն այս տեսքով օրինագիծը խիստ սահմանափակ հնարավորություններ է ստեղծում»․ Հայկ Խանումյան
3714:18
«Սա համակարգային խնդիր է»․ Քրիստինա Վարդանյան
5912:30
«Իմ անձնական օդանավն է. պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6612:18
Իրանում լայնածավալ վարժանքներ են սկսվել (տեսանյութ)
14612:12
«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
7311:36
«Ադրբեջանը դիրք է ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
8309:36
Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
8309:06