Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կհատկացվի ՄԻՊ աշխատակազմին
![]() 232 Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 20:54 ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են․ «Նոյեմբերի 15-ին Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։ Կառավարության նշված որոշումը շատ կարևոր և առաջին քայլն է՝ լուծելու տարիների պատմություն ունեցող՝ ՄԻՊ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման խնդիրը։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որպեսզի շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի շենքի շահագործման նախապատրաստական գործընթացը, այդ թվում՝ վերանորոգումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի մակերեսի և ենթակառուցվածքների ոչ բավարար հնարավորություններն առաջ են բերում գործնական դժվարություններ ինստիտուտի արդյունավետ գործառութավորման տեսանկյունից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թե՛ Աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման և կադրային համալրման գործընթացը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը, թե՛ Պաշտպանին դիմում-բողոք ներկայացրած անձանց հետ պատշաճ և խորհրդապահական կարգով առանձնազրույցների անցկացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանների մատչելիության, վերջիներիս մասնակցությամբ Աշխատակազմի շենքում միջոցառումների կազմակերպման ապահովմանը։ Ընդ որում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ անհրաժեշտ ու բավարար շենքային պայմանների ապահովման հարցը բխում է միջազգային չափանիշներից։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ սկզբունքները (Փարիզյան սկզբունքներ) սահմանում են, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է ունենա ենթակառուցվածքներ, որոնք ունակ են ապահովելու հաստատության գործունեության անխափան իրականացումը՝ համարժեք ֆինանսավորմամբ»: Աղբյուրը` ՄԻՊ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
