«Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ, ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանի թելեգրամյան գրառումը. «Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։
2024թ. 9 ամիսների ընթացքում Վրաստանից մատակարարումների ծավալը կազմել է 1 մլրդ կՎտ.ժ, ինչը 28,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ արտահանման եկամուտը նվազել է 48,8%-ով՝ կազմելով 49 մլն դոլար։
Նշված ժամանակահատվածում արտահանման միջին գինը նվազել է 28,1%-ով և կազմել 0,047 դոլար մեկ կՎտ.ժ-ի դիմաց։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասն արտահանվել է Թուրքիա (82,8%), իսկ մնացած մասը բաշխվել է Հայաստանի (13,1%), Ադրբեջանի (4%) և Ռուսաստանի (0,1%) միջև։
Սրանք Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առաջին պտուղներն են: Արտահանման նվազման ֆոնին ներմուծման ավելացում: Բազմաթիվ արտոնագրված մասնավոր թրեյդերներ՝ շուկայի կարգավորման հարցերին պետության մասնակցության կրճատման պայմաններում:
Եվ դա չնայած այն բանին, որ մինչև 2010-2011թթ. Հայաստանը Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկայում բավականին ամուր դիրքեր է զբաղեցրել։
Այս պատկերն ավելի է սրվում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում որևէ առաջընթացի բացակայությամբ»։

«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
139Երեկ, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
64210.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
87709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
45209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
45909.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
36909.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
59306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
62206.11.2026, 14:24