«Աղազարյանը Փաշինյանի խնդրանքը չկատարելու դեպքում կարող է ՔՊ-ի կողմից պատժի արժանանալ»․ Տիգրան Դավուդյան
![]() 217 Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 10:42 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ կարծիքով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Ֆրակցիայի անդամ Հովիկ Աղազարյանն այսօր կհրաժարվի ԱԺ պատգամավորի իր մանդատից։ Հրաժարականի մասին նրան խնդրել է ՀՀ վարչապետ և ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հաշվետվության և նրա կապը իր պատկանող կուսակցության հետ Հայաստանում միշտ էլ քննարկվել է, բայց պատգամավորի հետկանչի Օրենք չի մշակվել։ Տրամաբանությունը հուշում է, որ ընտրողը կուսակցության ցուցակին է ձայն տվել և միաժամանակ ծանոթացել է կուսակցության երաշխավորած թեկնածուների ցուցակին։ Ես էլ կարծում եմ պատգամավորին ներկայացրած կուսակցությունը, նման դեպքերում պետք է ասելիք ունենա։ Բարգավաճ կուսակցության նախագահը և թերևս այլ կուսակցություններ, նախապես վերցնում էին իրենց պատգամավորների անթվակիր հրաժարականը և պահում էին չհրկիզվող պահարանում, ժամանակին օգտագործելու համար։ Մեր հանրությունը հիշում է նաև, որ 2018 թ. հեղափոխությունից հետո ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը չենթարկվեց կուսակցության որոշման՝ չքվեարկեց Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին, մանդատը վայր չդրեց, բայց հեռացվեց կուսակցությունից։ Աղազարյանն իհարկե ՔՊ որոշում չի շրջանցել, բայց էթիկայի նորմ է խախտել։ Նա կուսակցության նախագահի խնդրանքը չկատարելու դեպքում ներկուսակցական կարգապահության հարց կունենա և անկախ ընթացող ներպետական քրեական գործից, կարող է ՔՊ֊ի կողմից ևս կուսակցական պատժի արժանանալ։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
