Հովիկ Աղազարյանը հերքում է` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը չի կայացել
![]() 221 Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 18:30 ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր չի հանդիպել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, այս մասին «ֆակտոր»-ին ասել է պատգամավորը: Հարցին, թե ինչու հանդիպումը չի կայացել, Աղազարյանը չի պատասխանել և անջատել է հեռախոսը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակն էլ ասել է, որ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն չեն տալիս: Ավելի վաղ լրատվամիջոցներով տեղեկություններ էին շրջանառվում, որ այսօր՝ ժամը 16:00-ին պետք է հանդիպեն Հովիկ Աղազարյանն ու Ալեն Սիմոնյանը: Քիչ առաջ էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հաստատել էր նրանց հանդիպման փաստը: Թե ինչու է այժմ Աղազարյանը հերքում այն, ևս պարզ չէ: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է՝ պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը Աժ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
