«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
![]() 269 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 18:42 «Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկատվությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում բարձրացվելու է իր՝ պատգամավորական լիազորություններից հրաժարվելու հարցը։ Աղբյուրի տեղեկացմամբ, անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը այդ հարցն է առաջիկայում քննարկելու, և Աղվան Վարդանյանն էլ հաստատել է այդ տեղեկատվությունը, Նազարյանը նշել է․ «Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը»։ Դիտարկմանը, թե այնպես, ինչպես եղավ ՔՊ-ի պարագայում, խնդրեցին, մանդատը վայր դրեց պատգամավորը, Նազարյանն արձագանքել է․ «Ինձ չեն կարող խնդրել»։ Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ու մամուլում քննարկվել էր Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի համատեղ նկարը՝ այլ ՔՊ-ականների հետ, որն արվել է Վիետնամում գործուղման ժամանակ։ «Հայաստան» դաշինքում վաղուց կար խուլ դժգոհություն, որ Նազարյանն ակտիվ համագործակցում է ՔՊ-ի՝ հատկապես իր համերկրացի ու Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի հետ, սակայն հիմա, ինչպես երևում է, որոշել են հարցը հանրայնացնել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
