«Նման տեղումնառատ նոյեմբեր 2016-ից ի վեր հանրապետությունում չի եղել». Գագիկ Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Լուրեր»-ին տված հարցազրույցում արձանագրել է, որ ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Լոռիում կազմել է 10-28սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում՝ 15-30սմ, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ 10-20սմ, Երևանի բարձրադիր գոտում՝ 5-10սմ։ Թվային սանդղակն արտառոց չէ:
Նման տեղումնառատ նոյեմբեր 2016-ից ի վեր հանրապետությունում չի եղել: Ըստ մասնագետի՝ տեղացած առատ ձյունը դրական ազդեցություն կունենա և գյուղատնտեսության, և ջրային ռեսուրսների վրա:
Ինչպես տեղեկացրել է Սուրենյանը, թեև առաջիկա օրերն այնքան էլ տեղումնառատ չեն լինի, սակայն օդի ջերմաստիճանը կնվազի: Նոյեմբերի 28-30-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով: Նոյեմբերի 28-ի երեկոյան ժամերին, 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
708:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
8803:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
10900:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
97Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
125Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
166Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
87Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
86Երեկ, 22:24