«Եթե արտակարգ դրություն չմտցնեի, այսօր պետք է դատ անեին նախագահի անգործության հետ կապված». Ռոբերտ Քոչարյան

«Ես երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է օրենքի այսքան խախտումներ թույլ տալ, ուղղակի սա մի խայտառակություն էր։ Նաուշնիկները միացրել էի, որ անհեթեթությունը չլսեմ: Ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դատախազի կողմից «մարտի 1»-ի գործով իրեն մեղսագրվող մեղադրանքներին: «Ինչո՞ւմն է ապօրինությունը, այդ հրամանագիրը հաստատվել է ԱԺ-ի կողմից՝ 24 ժամյա ռեժիմով: Ասում են՝ իրավունք չուներ տալ հրամանագիր: Եթե դատախազը իրավաբանությունից մի քիչ գոնե բան հասկանար, երևի կբացեր Սահմանադրությունը և անցումային շրջանում գրած է, որ մինչև օրենքի ընդունում, հրամանագրով նախագահը իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»,- բընդգծեց Քոչարյանը և նշեց, որ բազմաթիվ տեսահոլովակներ էին պտտվում, թե ինչպես են ցուցարարների միջից ավտոմատով կրակում դեպի ոստիկանական շարքեր: «Արտակարգ դրությունը մտցվել է, երբ մենք ունեցել ենք մոտ 20 վիրավոր ոստիկանական զորքերից: Արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը լիովին հիմնավորված է: Հակառակը, եթե արտակարգ դրություն չմտցնեի, այսօր պետք է դատ անեին նախագահի անգործության հետ կապված»,- ասաց Քոչարյանը:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյան նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի՝ Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:
Գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց։

ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
6022:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
6122:18
ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ
11621:55
«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
7421:42
«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
5421:06
«Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը»․ Արա Զոհրաբյան
6720:48
«Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն»․ Վարդան Ոսկանյան
7519:12
Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
18519:06