«Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման նախագիծը սողացող օձի նման մոտենում է Հայաստանին»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նայեք քարտեզին:
Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այդ երկրի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ մյուս տարի կսկսվի քարտեզում պատկերված Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է:
Մեր օրակարգում այս նախագծի մասին գրեթե այլևս չի խոսվում, մինչդեռ այն սողացող օձի պես շարունակում է մոտենալ ու օղակել Հայաստանը՝ վերջինիս խեղդելու համար:
Սրան զուգահեռ այսօր «հայ առաջադեմների» (այդ թվում այս տողերը կարդացողների) հովանու ներքո Հայաստանում պատրաստում են թուրքական պահանջով կրճատել բանակը, մշակում են առաջիկա ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովող անօրինական օրենքը, տապալում են հայ ռազմագերիների համար բանաձևի ընդունումը, կարդում են Էրդողանի գրածները ու «դատում» տարիներ առաջ Հայաստանի անվտանգությունն ապահոված նախագահին:
Եվ սա ընդամենը «այսօր»:
Եվ որպեսզի այս ամենը չնկատվի ու չբերի հանրային բողոքի, «այսօր» բեմականացնում են հերթական անդեմ պատգամավորի ոչինչ չնշանակող հրաժարականը:
Հայաստանը շարունակում է գրավված մնալ»։

«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
3301:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
3500:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
4500:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
9700:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
98Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
129Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
135Երեկ, 21:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
134Երեկ, 20:37