Ռազմական գործողություններ՝ Հալեպում․ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Նոյեմբերի 27-ին սիրիական զինված խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի դեմ Հալեպի նահանգի արևմտյան հատվածում։
Ավելի ուշ հակամարտությանը միացել են նաև այլ կողմեր. Ռուսաստանը և Իրանը, որոնք աջակցում էին սիրիական կառավարական ուժերին, իսկ Թուրքիան՝ Ասադին ընդդիմացող խմբերին, որոնք վերահսկում էին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգը:
Հարձակումը գլխավորում է Հայաթ Թահրիր ալ-Շամը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևմուտքի մեծ մասը և ղեկավարվում է Ալ-Քաիդայի նախկին սիրիական մասնաճյուղի գրոհայինների կողմից:
CNN-ի կողմից վկայակոչված հայտարարության մեջ նրանք պնդում են, որ գրավել են 13 գյուղ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության Ուրմ ալ Սուղրա և Անջարա քաղաքները, 46-րդ բազան (վարչակարգի ամենամեծ բազան արևմտյան Հալեպում), ինչպես նաև կառավարական ուժերին պատկանող զենքեր և մեքենաներ:
Սիրիական հակակառավարական խմբավորումների ջոկատները նոյեմբերի 29-ի գիշերը մարտերից հետո, մոտեցել են Հալեպի մատույցներին և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։
Առավոտյան իսլամիստ ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի համալսարանի ուսանողական քաղաքը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ երկու ուսանող։
Այսօր արևմտյան Հալեպ ներխուժած «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զինյալների թվում մեծ թվով ուզբեկ վարձկաններ կան, հայտնում են սիրիական աղբյուրները։
ՀՀ ԱԳՆ-ից «Սպուտիկ Արմենիա»-ին հայտնել են, որ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։

«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
2703:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
6302:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
6100:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
7400:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
11700:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
167Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
86Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
97Երեկ, 22:24