«Քոչարյանին և Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրվեց»․ Հայկ Հովհաննիսյան

Նոյեմբերի 28-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ Մարտի 1-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի խաչատուրովին։
«Լուրերի» հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է նոր մեղադրանք ներկայացվել, պարզաբանեց․ «Ներկայացվեցին Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին վերագրվող արարքի իրավական գնահատականը փոխելու մասին որոշումները։ Այդ որոշումների համաձայն՝ նշված անձանց նոր մեղադրանք է ներկայացվել 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար, որն էական վնաս է պատճառում պետության օրինական շահերին։ Այդ հոդվածը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին․ որպես ծանրացնող հանգամանք՝ դիտվում է ծանր հետևանքներ առաջացնելը։ Պատասխանատվություն է նախատեսվում 4-8 տարի ժամկետով՝ ազատազրկման ձևով․․․
Դատավարությունը կրկին վերսկսելու և մեղադրանքը փոխելու անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի կողմից ՔՕ 300․1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել»։
Հայկ հովհաննիսյանը հավելեց, որ գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց զուտ այն պատճառով, որ դատական նիստը հետաձգվեց։

«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
7203:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
94Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
133Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
241Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
233Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
157Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
85Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
72Երեկ, 21:48