«Հավանաբար ուզում է՝ իր դաչայից 20 մետր այն կողմ թուրքեր գան ապրեն». Արթուր Խաչատրյան
![]() 184 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 13:00 «Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իրենք ասում էին՝ այդ հարցը այս սահմանումով մեզ համար ընդունելի չի: Երբ ասում էինք՝ իսկ ձեր ձևակերպումը ո՞րն է, էլի ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ ոչ գվում, ոչ բվում»,-Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների վերադարձի հարցին: «Իրենք ընդունում էին, որ այդ հարցը օրակարգային է: Այդ հարցի չբարձրացնելը հիմնավորում էին նրանով, որ «հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի: Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է: Երբ Ադրբեջանը խոսեց ադրբեջանցիների վերադարձի մասին, այստեղից իշխանությունները ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին: Որովհետև հենց այստեղից հերքեն, այնտեղից իր ստորագրությամբ մի հատ թուղթ կտպեն»: Խաչատրյանի համոզմամբ Արդրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը կա բանակցային օրակարգում: «Եթե Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաները ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգա, որ իր դաչայից մի 20 մետրի վրա էլի թուրքեր գան ապրեն»,- հավելեց Խաչատրյանը: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
