«Սիրիայում ռուսներին վռնդելը վերածվում է բումերանգի». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայից ստացվող առաջին լուրերը դիկտատոր Ասադի տապալումից հետո. սկսվել է թալանը, փողոցներում զինյալների ամենաթողությունն է, տեսանյութում Ասադի կեցավայրի և բանկի թալանի կադրերն էին, իսրայելական հարվածներից ոչնչացվում են սիրիական բանակի բոլոր զինապահեստներն ու օդանավակայանները, մեկ այլ ցնցող տեսանյութ մուսուլմանական մզկիթի թալան ու ավերում, իսրայելական բանակը առաջին անգամ է, որ Գոլանի բարձրունքների գրավումից հետո մտել է սիրիական տարածք։ Դեվլեթ Բախչելին հիշեցնում է, որ Հալեպը և շրջակա հսկայական տարածքներ թուրքական են եղել միշտ և Քեմալի Ազգային Ուխտի գծած սահմաններում են, ամերիկյան զգուշացումներ հակաասադյան խայտաբղետ կոալիցիային քրդական վերահսկողության գոտու տարածքներից հեռու մնալու մասին, Իսլամական պետության արթնացում Իրաքում և նրանց ճամբարներին հարվածներ ամերիկյան ռազմաբազաներից: Մի խոսքով Սիրիայում ռուսներին վռնդելը վերածվում է բումերանգի և ում ճակատին կխփի, շատ շուտով կպարզվի: Իրաքյան սցենարի կրկնության վտանգ կա: Ոնց որ թե, հետո խնդրելու են ռուսներին օգնել, ինչպես, որ խնդրում էին Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Սիրիայի տարածքով նավթի և գազի կոմունիկացիաների պես յուղոտ պատառը իսլամիստներն ու թուրքերը, այդքան հեշտ չեն նվիրի Վաշինգթոն/Բրյուսել տանդեմին: Էրդողանը ուժեղ է և հաստատակամ, նա զիջող չէ: Քրդերին էլ շատ հարմար պահի լավ դաս կտան: Պուտինը ճիշտ որոշում կայացրեց և խուսափեց ծուղակից, Արևմուտքը ստանալու է հերթական սև խոռոչը: Չմոռանամ նաև փախուստն Աֆղանստանից և Թալիբների փառահեղ վերադարձը: Այստեղ ևս երկու տասնամյակ շարունակ ռուսներին վռնդելու վրա էին աշխատում, ֆինանսավորում և զինում նրանց, ովքեր հետո դարձան 2001թ. նյույորքյան ահաբեկչության հեղինակները: Բումերանգի էֆեկտն այստեղ ևս առկա էր: Պատմությունը կրկնվելու չար բնավորություն ունի, իսկ պատմության դասերը մոռացողներին, պատմությունը պատժում է»:

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
814:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2714:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3614:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
4614:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
4313:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4913:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4613:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5313:12