««Հանկարծ չանհանգստանաք՝ մեզ վրա հարձակվելիս, սիրելի՛ թուրքեր»․ սա է Փաշինյանի մեսիջը»․ Էդգար Ղազարյան

Օրերս Ադրբեջանի Միլի Մեջլիսում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցերի ժամանակավոր հանձնաժողովի քննարկմանը մասնակցել է թուրքական պաշտոնյա և ուղերձ է հղել՝ ասելով, որ ՀՀ իշխանությունները պիտի հաշվի նստեն «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտնել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ հարցը վերաբերում է ՀՀ ներկայիս ինքնիշխան տարածքին։ «Այսինքն, Իլհամ Ալիևի ընկալումներով, Փաշինյանը կարող է ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանի» հայ համայնքը, իսկ ինչ-որ մի Թոլֆիկ Գյուրուզադե կգա, կասի՝ ես էլ այդ նույն «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական համայնքի ներկայացուցիչն եմ»,- նշել է Ղազարյանը։
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը նույնանման պահանջ ներկայացրել էր 2023թ․ Արցախի շրջափակման պայմաններում, հսկիչ անցակետ դնելուց հետո, երբ Ալիևը պահանջեց երկու համայնքների ներկայացուցիչների հանդիպում, ինչին հաջորդեց գրոհը Արցախի վրա, նրա զավթումը, և այժմ բացարձակ նույնն է տեղի ունենում Հայաստանի պարագայում։
Նրա խոսքով, 2025թ․ բյուջեի մասին քննարկումներին Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն որպես պետություն գոյություն չունի և չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ կա Անկախության հռչակագիրը։ Տավուշի մարզի գյուղերը հանձնելուց հետո Փաշինյանն ասաց, որ բոլոր այդ գյուղերն ունեն ադրբեջանական պատկանելություն, նույն թեզն ասել էր 2024թ․ սեպտեմբերի 9-ին՝ ԱԳՆ կողմից կազմակերպված Երևանյան հեռանկարներ համաաժողովին, և նույն միտքը նոյեմբերի 13-ին գրավոր ֆիքսեց X սոցիալական հարթակում։
«Ադրբեջանն էլ այդ ամենն օգտագործելով՝ ասում է՝ այդ տարածքները կոչվում են «Արևմտյան Ադրբեջան»,- նշել է Ղազարյանը՝ հավելելով․ «Թուրքիային և Ադրբեջանին, որոնք զավթել են Արցախը, այժմ էլ զավթելով Սիրիայի պես նավթային հզոր պետությունը, ի՞նչն է խանգարում, որպեսզի նշյալ տարածքներն Ադրբեջանը չօկուպացնի առաջիկա օրերին»։
Ղազարյանի դիտարկմամբ, Փաշինյանը մեսիջ է հղում Հայաստանի հակառակորդներին՝ «մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, անդամավճար չենք մուծում, զորավարժություններին, գագաթաժողովներին չենք մասնակցում, հանկարծ չանհանգստանաք, սիրելի՛ ադրբեջանցիներ և թուրքեր, մեզ վրա հարձակվելիս, մենք ձեզ շատ ենք սիրում»։

«Սպասո՞ւմ եք գործողությունների ձեր դեմ»․ լրագրողը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)
513:42
Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
1813:36
«Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»․ Սևակ Խաչատրյան
4113:06
«Ցավոք, դեռ չկան բացահայտումներ». Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
5712:48
«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
9012:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5512:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
5612:18
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6211:54