«Ադրբեջանի բռնապետ Ալիևը ձերբակալությունների նոր ալիք է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «COP29-ի ավարտից անմիջապես հետո, Ադրբեջանի բռնապետ Ալիևը ձերբակալությունների նոր ալիք է սկսել, թիրախում հատկապես այն լրագրողներն ու ակտիվիստներն են, որոնք երբևէ որևէ առնչություն են ունեցել հայերի հետ։ Այսպես, օրեր առաջ ձերբակալվել են ընդդիմադիր համարվող «Meydan.tv» լրատվամիջոցի լրագրողներ, նրանց թվում նաև՝ կին լրագրողներ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք կասկածվում են ֆինանսական մաքսանենգության մեջ։ Նրանց համար սահմանել են նախնական չորս ամիս կալանք։
Թեև պաշտոնական մեղադրանքում խոսք չկա հայերի կամ արևմտյան ֆինանսավորման մասին, բայց լրագրողների ձերբակալությունից հետո իշխանական քարոզչական «Baku.tv» տեսանյութ էր պատրաստել նրանց մասին, որտեղ նշում էին, որ լրագրողների գլխավոր «մեղքը» դա արևմտյան ֆինանսավորմամբ Ադրբեջանում հեղափոխական տրամադրություններ սերմանելն է, ինչպես նաև հայերի հետ կապը։ Օրինակ էր բերվում, որ լրագրողներից մեկը խոսել է այն մասին, որ Ալիևը նպատակադրված կազմակերպել է այսպես կոչված «էկո-ակցիան» Լաչինի միջանցքի վրա, իսկ հետո հարձակում գործել ու դուրս քշել հայերին Լեռնային Ղարաբաղից։
Սա շատ կարևոր դրվագ է, որին հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում։ Ես նախորդիվ իմ հոդվածում մանրամասն գրել էի, որ փաստացի լռեցնելով խաղաղության մասին խոսույթը Ադրբեջանի ղեկավարը ցույց է տալիս, որ չի գնալու հաշտեցման ու խաղաղության։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Ալիևը ձերբակալում է այն ադրբեջանցիներին, որոնք երբևէ խոսել են հայերի հետ բարիդրացիության կամ հաշտեցման օգտին։ Սա շատ կարևոր ցուցիչ է, ինչի մասին միջազգային գործընկերների հետ խոսելը արժեքավոր է, առավել ևս՝ երբ այդ նույն ակտիվիստները մեղադրվում են նաև Արևմուտքի հետ կապերի համար։
Պարադոքսալ մի բան է ստացվում՝ Ադրբեջանը մի կողմից մեղադրում է Արևմուտքին Հայաստանին պատերազմի նախապատրաստելու մեջ, իսկ մյուս կողմից ձերբակալում նրանց, ովքեր արևմտյան ֆինանսավորմամբ խոսում են հայերի հետ հաշտեցման օգտին»։

«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան
220:00
«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
9019:25
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
8119:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
5718:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
5418:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
5718:30
«Թող շները պատմեն իրար՝ տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա»․ Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում առակ պատմեց (տեսանյութ)
5618:18
«Իսկական լեգենդների ժամանակներ էին, հզորների ու հանճարների ժամանակներ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
5917:48