«Աննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Տասնյակ անգամ բարձրաձայնել եմ օդի աղտոտվածության անթույլատրելի բարձր մակարդակի և բնակչության առողջության համար հետևանքների մասին։ Զրո արձագանք իշխանության կողմից, ասում էին դա «լեգենդ է», քայլերն էլ ուղիղ հակառակին ուղղված՝ փողոցներում զանգվածային ծառահատումներ, սխալ ծառատեսակների ընտրություն, սաղարթազրկող խորը էտ, ահռելի հիգիենիկ ստանդարտներից դուրս շինարարություն, բաց հանքեր, տրանսպորտային խնդիրներ և այլն… Ավելի ծանր վիճակի ենք հասնելու: Հանրապետության հրապարակում աննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում։ Կարևորը, փոքրիկների նման տպավորիչ շոուին մասնակցելն էր, իսկ օդը տեսանելի չէ, անտեսանելի մարդասպան է, անիմաստ է դրանով զբաղվել: Не царское это дело, но помни, лодка-то подводная…»:







«Եվ մենք մտածում ենք, որ նման մարդկանց հետ կարո՞ղ ենք երկիր փոխել». Կարինե Հարությունյան
6501:06
«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան (տեսանյութ)
6000:30
«Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք». Մարգարիտ Եսայան
5900:24
«Ոչ միայն կալանքի հրամաններն են դավաճանի հրահանգով, այլև ազատելու». Հովհաննես Իշխանյան
6100:06
«Զոհվել են, որ ապրեն նաև իրենց նկարները ջնջողները». Վարդան Ոսկանյան
73Երեկ, 23:48
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց
73Երեկ, 23:42
«Արման Ծառուկյանի միսը հերիք է ծամեք, նա վաղուց ասել ա՝ իրեն ռուս մարզիկ է համարում». Սամվել Աշոտյան
81Երեկ, 23:00
«Եկեղեցու սալը՝ Ծար գյուղի ադրբեջանական դպրոցի պատում. մոռանա՞նք». Համլետ Պետրոսյան
64Երեկ, 22:54