Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխող թիմում խոսում են, որ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու գործընթացը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի կողմից է հրահանգված, որքան նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի։ Պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք փորձել են Փաշինյանի մոտ բարեխոսել, թե՝ «մեր Աղազարյանն է, չի դնում՝ թող չդնի մանդատը, չարժե մեծ աղմուկ բարձրացնել», սակայն նա կատեգորիկ է եղել՝ պետք է դնի։ ՔՊ-ում էլ պարզել են, որ հոկտեմբերի վերջերին Աղազարյանը հարցազրույց է տվել և Աննա Հակոբյանի «կլիենտներից» մեկին՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանին անվանել է «ստոր մարդ»:
Ասել է. «Ես չգիտեմ, թե նա ինչպես է հայտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավիրած հավաքին»։ Ապա, անդրադառնալով Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ինքը «շնորհակալ է Ադրբեջանին, որ կալանավորել է Ռուբեն Վարդանյանին... նա պետք է սատկի Բաքվի բանտում», ասել է. «Անգամ եթերային բառերս չեն հերիքում, որ գնահատական տամ նման մարդուն»։ Ի դեպ, Աղազարյանը դեռ չի արձագանքում իր մասին տարածվող կեղծիքներին, բայց սպառնում է՝ եթե իր նկատմամբ ճնշումները շարունակվեն, անուններ է հնչեցնելու»:

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
2820:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
3019:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
4918:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
5718:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
9218:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
9617:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
10816:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
5716:36