«Երևանն ու Փարիզը քննարկո՞ւմ են Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցը»․ Հակոբ Բադալյան
![]() 188 Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ., 20:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և հայտարարել, որ Փարիզն ունի Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրություն: Անցել է ավելի քան մեկուկես տարի: Ի՞նչ նորություն կա այդ մտադրությունից: Երևանն ու Փարիզը քննարկո՞ւմ են այդ հարցը: Ի՞նչ փուլում է այն: Մոսկվան շաբաթներ առաջ հայտարարեց, թե Կապանում գլխավոր հյուպատոսության հարցում սպասում է Երևանին՝ դիմել են ու սպասում են: Երևանից կարծես թե չի եղել արձագանք: Համենայն դեպս ես չեմ պատահել, եթե բաց եմ թողել՝ ներողություն: Միևնույն ժամանակ կարծես թե որևէ խոսակցություն չկա Փարիզի բարձրաձայնած մտադրության աշխատանքային գործընթացի վերածելու մասին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հաճախ է այցելում Սյունիք: Այդ այցերի ընթացքում քննարկվո՞ւմ է հյուպատոսության հարցը, թե՞ ոչ: Ես հեռու եմ այն մտքից, թե հյուպատոսությունները անվտանգոության ինչ-որ նշանակալի մեխանիզմներ են: Բայց, դրանք դետալներ են, որոնք նախ և առաջ սահմանում են որոշակի պատասխանատվություն հենց տվյալ՝ հյուպատոսության «տեր» երկրի համար: Թե ինչպես, երբ, ինչ տրամաբանությամբ, ինչ շրջանակով կիրացնեն իրենց այդ պատասխանատվությունը տվյալ երկրները, սա անշուշտ հարցի մյուս կողմն է, որտեղ էլ պատկերը ամենևին միարժեք չէ, սցենարները կարող են լինել տարբեր: Այսինքն, կրկնեմ, տվյալ պարագայում խոսքը այսպես ասած աներեր երաշխիքների մասին չէ, այլ ինդիկատորի՝ թե ով պատասխանատվության ի՞նչ կարգավիճակ է ստանձնում: Կրկնեմ, այդ պատասխանատվության իրացման սցենարները չպետք է մեզանում առաջացնեն պատրանք, բայց ինքնին պատասխանատվություն ստանձնելու աստիճանները՝ մեզ համար պետք է լինեն ոորոշակի ինդիկատոր»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
