«Երևանի քաղաքապետարանն անուղղակի խոստովանում է՝ ՀՀ-ում ծայրահեղ աղքատության մակարդակը բարձրացել է»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանում օդի աղտոտվածության մասին երեկ գրել էի, այսօր կարդում եմ Երևանի քաղաքապետարանի բացատրությունը։ Ասում են՝ ձմռանը մայրաքաղաքում օդը աղտոտվում է նաև այն պատճառով, որ սեփական տներում մարդիկ տաքանալու համար վառարան են դնում։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը անուղղակի խոստովանում է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատության մակարդակը էն տիպի է բարձրացել, որ փայտով ու տարատեսակ իրերով տաքացողների տոկոսը աննախադեպ աճել է ու ազդում է Երևանի օդի որակի վրա։
Բնականաբար քաղաքապետարանը էլ չի խորանում, որ Երևանի օդային ավազանը ամառ-ձմեռ նույն աղտոտված վիճակում է։ Չի խոսում ծառերի մասսայական սպանդի, Սովետաշանի աղբավայրի, վայրի շինարարության ու նմանատիպ՝ իրենց ձեռ չտվող այլ երևույթների մասին։
Բայց այս ամենի մեջ ուշագրավ է, որ շարունակում են լռել հայաստանյան բնապահպան ակտիվիստներն ու կազմակերպությունները։ Նրանք շատ հաշտ են այս իրավիճակի հետ։ Մաքուր ու առողջարար օդ ունենալու՝ երևանցիների իրավունքի համար պայքարի նպատակով փող տվող չկա։ Այ ուրիշ բան հանքերի դեմ պայքարը․ անհայտ ծագման գումարներով միջազգային լիքը կազմակերպություններ կան, որոնք լավ էլ փող են տալիս Հայաստանում հանքարդյունաբերության դեմ պայքարելու համար»։

«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
312:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
5511:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
7110:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
17209:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7108:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7407:48
«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել». Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)
10702:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
218Երեկ, 23:12