«Տեսչական մարմնից ստացել ենք լիցենզիայի կասեցման միջնորդությունը»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահտ Ավանեսյանը ասուլիսի ժամանակ անդարադարձել է հոկտեմբեր ամսին «Արթկոսմեդ» ԲԿ-ի ում պլաստիկ վիրահատությունից հետո բուժառուի մահվան դեպքին․ «Այս դեպքով տեսչական մարմնից ստացել ենք լիցենզիայի կասեցման միջնորդություն և առաջիկա նիստերում այդ հարցը կքննարկվի։
Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։ «Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշել է Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։
Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանարվել էր սրտի կանգ: Սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։ Հավելենք՝ վիրահատությունը կատարել էր էսթետիկ վիրաբուժական կենտրոնի տնօրեն՝ Արթուր Սարգսյանը:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35617.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100707.09.2026, 09:24