Ինչո՞ւ են հակամարտության մեջ Արագածոտնի մարզպետն ու մարզային ոստիկանապետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզային ոստիկանապետը խոր հակամարտության մեջ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պաշտոնյաների ներքին կռիվը ուղիղ կապ ունի մարզպետի քրեական պատմությունների հետ հնարավոր առնչություններին։
Ուշագրավն այն է, որ մարզպետ Մովսիսյանը օրերս իր հարցազրույցում հրապարակավ կասկածի տակ է դրել իրավապահների գործողությունները։ Երեկ, երբ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին ոստիկանները թմրանյութի օգտագործման կասկածանքով բերման էին ենթարկել, մարզպետը հայտարարեց, թե վստահ է, որ այս միջադեպը կապված է իր օգնականի ու համայնքային ոստիկանության, ինչպես նաև Արագածոտնի մարզային վարչության պետի միջև առկա լարված փոխհարաբերությունների հետ։
Նշենք, որ Արագածոտնի մարզային վարչության պետը Վարդան Խաչատուրյանն է, իսկ ահա Աշտարակի բաժնի պետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը, որը երեկ՝ դեպքից հետո, ազատվեց պաշտոնից։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի Mercedes-ը, ինչից հետո վարորդին՝ Ա. Մարկոսյանին, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
3601:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
7300:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
5500:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
58Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
57Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
54Երեկ, 23:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
97Երեկ, 23:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
61Երեկ, 22:54