Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ուզում են Արմեն Աշոտյանին առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»․ Տիգրան Աբրահամյան

«Ուզում են Արմեն Աշոտյանին առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»․ Տիգրան Աբրահամյան
182
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 21:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի միջնորդությունը՝ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամների հետ հաղորդակցության հնարավորության ստեղծման վերաբերյալ:
Ու սա այն դեպքում, որ կուսակցության ղեկավար մարմնի որևէ ներկայացուցիչ վերոնշյալ շինծու գործով չի անցնում կամ առնչություն չունի:
Ավելին, ՀՀԿ ԳՄ 4 ներկայացուցիչներ, ովքեր ունեն պատգամավորի կարգավիճակ, Աշոտյանին այցելելու իրավունք ունեն, սակայն, օրինակ, զանգ կատարելու իրավունք չունեն, ինչն այս տեսանկյունից նույնիսկ զավեշտալի է:
Այն, որ Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է՝ բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում, սակայն այս միջնորդության մերժումը իշխանության վերահաստատումն էր առ այն, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին պետք է առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»։