Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փաշինյանն արդեն իսկ համաձայնել է ԵՄ դիտորդներին հանել Հայաստանից»․ Հայկ Մարտիրոսյան

«Փաշինյանն արդեն իսկ համաձայնել է ԵՄ դիտորդներին հանել Հայաստանից»․ Հայկ Մարտիրոսյան
105
Այսօր, 10:06

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ դիտորդները պետք է մնան Հայաստանում: Ու եթե Ալիևն ասում է, որ Հայաստանում նրանք ՆԱՏՕ ուժեր են, ապա չպետք է մնալ առանց ՆԱՏՕ ուժերի, այլ անհրաժեշտ է պահանջել և արագորեն ՆԱՏՕ-ի իսկական ուժեր բերել Հայաստան:
Որովհետև եթե Փաշինյանը կտրում է Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ դրանով ռուսների համար ալիբի ստեղծում Հայաստանը հանգիստ հանձնելու և միաժամանակ նրանց ստանձնած պարտավորությունը՝ պաշտպանել Հայաստանը, չի փոխարինում մեկ այլ ուժի՝ ՆԱՏՕ կամ ԱՄՆ պարտավորությամբ՝ պաշտպանել Հայաստանը, ապա կործանումը դառնում է բացարձակապես անխուսափելի:
Բայց պահանջողն ո՞վ է, Փաշինյանի վրա ճնշում բանեցողն ո՞վ է: Ոչ ոք: Այդ միակ ուժը ժողովուրդը պետք է լիներ, բայց հայ ժողովուրդը չկա: Անհետացել է պատմության աննալներում, կամ անալներում, չգիտեմ թե որ գրության ձևն է ճիշտ ...
Իմ կարծիքն է, որ հայտարարություններ անելը, պահանջելը, դատարկ նամակներ հանձնելը, քաղաքական շոուներ են: Եթե չկա ժողովուրդ, ապա պետք է թույլ տալ, որ այդ ժողովուրդը, կյանքի դասից բացակայելու համար ամենաթանկ գինը վճարի: Որովհետև ուզում եք գրքեր գրեք, ուզում եք՝ հարյուր հատ ԵՄ դրոշ ծածանեք՝ եթե ձեր ժողովուրդը չկա, իսկ ռեժիմն անում է ինչ ուզում է՝ ձեր արածը դերասանություն է, ոչ թե պայքար:
Ինչ էլ որ անեք՝ Փաշինյանն արդեն իսկ համաձայնել է ԵՄ դիտորդներին հանել Հայաստանից: Հանել, որ Բաքվի հարձակումը Ալիևը ներկայացնի որպես Հայաստանի՝ իր դեմ հարձակման պատասխան: Հայերը դեմ չեն հարձակման զոհ դառնալ, հետևաբար դեմ չեն լինելու Ալիևի պահանջով դիտորդների հանվելուն, ուրեմն դառնալու են կործանարար հարձակման զոհ:
Պայքարի առնվազն փորձարկված՝ նամակա-պահանջային ձևն այլևս անօգուտ դատարկաբանություն է: Ու պայքար չէ: Պսևդոպայքար է: Այլ ձևեր էլ հավանաբր կան ու եթե այլ ձևեր չեն փորձում՝ ուրեմն ոչինչ պետք չէ անել: Ու փույթ չէ, որ մի խումբ սուտի հայրենասեր անգլուխներ անընդհատ ինչ-որ լուծումներ են պահանջում:
Լուծումը մեկն է՝ պաշտոնական ինքնալուծարումը:
Ի՞նչ կանեի ես:
Եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը՝ գաղտնի բանակցություններ կվարեի և Հայաստանը մի գիշերում կդարձնեի ԱՄՆ բացառիկ դաշնակից ու երկիր կբերեի ոչ միայն ամերիկյան, այլև ֆրանսիական ռազմաբազաներ: Եվ օրերի ընթացքում ինքս կհանեի ռուսական բազան: Որովհետև ռուսական բազաներն ամեն տեղից դուրս են գալիս: Բայց միայն երբ ամեն բան հանձնում են նախապես:
Թե չէ իրականում ԵՄ դիտորդներից էլ հարձակման ժամանակ ոչ ոք չի վախենալու: Եթե դու ողորմելի տխմար ես ու կերել ես ինքդ քեզ ու անդամահատել ինքդ քեզ՝ քեզ մնում է հավատարիմ և ուժեղ հովանավոր գտնելու և նրա թևի տակ ապաստանելու ճամբան միայն: Մինչև ուղեղ ձեռք կբերես և կսկսես գոնե պրոթեզներ կրել, որ ինքնագոհաբար ու հպարտորեն տակդ չանես ու գարշահոտես, որ հետույքդ ինքուրույն սրբել կարողանաս և բերանդ վարսակ կարողանաս դնել:
Եթե դա չես անում՝ քո վերջը տալուց առաջ մեկ անգամ էլ քեզ մեջքի կողմից կմոտենան ու դա քեզ հաստատ դուր չի գա, որքան էլ որ դու հիմա երազում ես, որ քեզ մոտենան ու դրանից հետո քեզ խաղաղության մեջ թողնեն:
Մնացածը դատարկաբանություններ են:
Ես ղեկավար չեմ: Ոչ ոք խելք չունի: Հայաստանն էլ շանս չունի:
ԵՄ - կամ ՇՄԵ մը դիտորդների ոչ ոք բանի տեղ չի դնելու, երբ հարձակման պահը գա: Որովհետև Հայաստանը դեմ չէ, որ իր վրա հարձակվեն: Իսկ ժողովուրդն էլ մի տեսակ կարծես պատրաստվում է այդ պահը նախօրոք տոնել:
Իսկ այդ պահը մոտ է: Եվ շատ շուտով վրա է հասնելու»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան