«Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե»
![]() 232 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 17:24 «ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն։ Եթե նույնիսկ մոռանանք, որ այնտեղ կառավարություն դեռևս չկա, իսկ սիրիահայերի մի մասը Հայաստանի երկքաղաքացիներ են, ապա փաստացի Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում, և որ Սփյուռքի հայությունն այլևս իր վրա հույս չդնի, քանի որ Հայսատանում հայրենիք չունի։ Սա ազգային ողբերգություն է և օրինաչափ արդյունք Փաշինյանի հակազգային գործունեության, սակայն այս պայմաններում ազգային ուժերը պետք է թույլ չտան նրան և իր աղետաբեր վարչախմբին շարունակելու պառակտել մեր ազգը, և ինքնուրույն ձեռք մեկնեն Սիրիայի տառապյալ հայությանը։ Այլևս որևէ իմաստ չկա, որ մեր հայրենակիցները մնան Սիրիայում և թիրախ դառնան հակամարտող խմբերի համար։ Նրանց պետք է տեղափոխել Հայաստան և ոչ միայն փրկել նրանց կյանքերը, այլև օգնել, որ նրանք արագ ինտեգրվեն մեր հասարակությանը, զարգացնեն մեր տնտեսությունը, ներգրավվեն մեր երկրի պաշտպանությանը։ •Մենք մեծ փորձ ունենք 2012-14թթ. Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցների հետ աշխատելու, հիմա ևս պատրաստ ենք մեր ջանքերը կրկնապատկելու այդ ուղղությամբ»։ Աղբյուրը` ՀայաՔվե |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
