«Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին նորովի անդրադառնալը խնդրահարույց է՝ իրավական անվտանգության տեսանկյունից»․ Գևորգ Դանիելյան
145 Երեկ, 21:00 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել: Այդ հարցին նորովի անդրադառնալը խնդրահարույց է իրավական անվտանգության տեսանկյունից, այն ուղիղ ճանապարհ է՝ հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հսկայական չափերի հասնող փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև «Արցախի հարցը մեկընդմիշտ փակված» համարելու թեզի հիմնավորվածության պատրանք ստեղծելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, ի՞նչը կարող էր առնվազն աղոտ հիմք լինել բանակցություններում իբր Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու ընկալման համար: Մեկ անգամ ևս ընդգծենք, որ մինչ այդ՝ 1990թ. դեկտեմբերի 10-ին, Արցախն արդեն անկախացել էր հանրաքվեի արդյունքներով, ինչը վիճարկում էր ադրբեջանական կողմը: Տարաձայնությունները բանակցությունների միջոցով հարթելու նկատառումով էլ ստեղծվեց Մինսկի խումբը, որի շրջանակներում և դրանից դուրս քննարկումները բացառապես ընթացել են Արցախի կարգավիճակը վերջնականապես հստակեցնելու իրավաքաղաքական եղանակներ ընտրելու ուղղությամբ, որոնք հանրությանը հայտնի են «փուլային» և «փաթեթային» անվանումներով: Երկու դեպքում էլ միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե պարզապես վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե, ինչի արդյունքները բոլորի համար էլ ակնհայտ էին, մասնավորապես՝ հայկական կողմը մտահոգվելու ոչինչ չուներ, ուստի ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը: Հակառակ պարագայում ադրբեջանական կողմը վաղուց կհամաձայնվեր: Այսպիսով՝ նոր հանրաքվեի գաղափարը որևէ աղերս չուներ Արցախը իբր Ադրբեջանի կազմ վերադարձնելու հետ»։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |
«Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ապա ՀՀ բոլոր իշխանությունները կատարել են բյուջետային միջոցների վատնում»․ Մեսրոպ Առաքելյան
15301:00«Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
14700:12«Նախկին նախագահների «կոնսիլիում» պետք էր հրավիրել, երբ աղետը թակում էր դուռը»․ Հակոբ Բադալյան
133Երեկ, 23:18«Ներկայացնում եմ Քոչարյանի բանակցած «փառահեղ» փաթեթը»․ Վահագն Ալեքսանյան (լուսանկար)
230Երեկ, 22:36«Վահագի համար առիթ էր՝ կիսվելու իրեն հոգեհարազատ պետության զինանշանով»․ Արթուր Սուքոյան (տեսանյութ)
190Երեկ, 22:00«Ասել, որ սա սուտ է, նշանակում է ոչինչ չասել»․ Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Լևոն Քոչարյանին (լուսանկար)
143Երեկ, 21:30«Ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին․ արի՛ հանրային բանավեճի»․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
163Երեկ, 21:12«Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին նորովի անդրադառնալը խնդրահարույց է՝ իրավական անվտանգության տեսանկյունից»․ Գևորգ Դանիելյան
140Երեկ, 21:00