«Էս ապիկարները մինչև հիմա չեն կարողանում աղբի վերամշակման գործարան կառուցեն»․ Հրայր Կամենդատյան
184 Այսօր, 00:36 Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետ կկատարվի ոչ թե ըստ բնակարանում բնակվող անձանց թվի, այլ բնակարանի մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն՝ բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը քմ-ը 13 դրամ է սահմանվում: Նախագծի հետ կապված մանրամասներ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը․ «Ըստ մակերեսի հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։ Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251․635, որից 52․641-ը՝ 1 սենյականոց, 85․073-ը՝ 2 սենյականոց, 91․829-ը՝ 3 սենյականոց և 22․092-ը՝ 4 և ավելի սենյականոց։ Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել․ 1 սենյականոցի համար՝ 35 քմ, 2 սենյականոցի համար՝ 53 քմ, 3 սենյականոցի համար՝ 64 և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։ Այսպիսով, միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի համապատասխան կվճարվի 455 դրամ։ Այդ նույն սկզբունքով 2 սենյականոցի համար՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 3 սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա բնակարանների մասով։ Իսկ անհատական բնակելի տների մասով, քանի որ իրենց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, աճը ավելի է լինում։ Բնակարանների համար մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։ Սակայն, եթե օրինակ՝ 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ»։ Հարգելի՛ համաքաղաքացիներ, հերթական թանկացումը առաջ է բերում մի քանի հարց, որը ՔՊ խմբակցության լուսավոր «քառակուսի» գլուխներին եմ հղում։ 1.Եթե բնակարանում ոչ ոք չի ապրում, կենցաղային աղբ ինչպե՞ս է գոյանալու: Այսինքն՝ եթե չկա աղբյուրը, դուք ինչպե՞ս եք փորձում նոր տուրք գանձել մակերեսի քառակուսիների վրա: 2. Ինչո՞ւ է էականորեն վատթարացվում սեփական տներում ապրող քաղաքացիների վիճակը, որոնց տների մակերեսը բավականին մեծ է: Քաղաքացիներն ունեն հավասար սահմանադրական իրավունքներ, և այս նոր տուրքը հակասահմանադրական է և արժե այն բեկանելու համար դիմել վարչական դատարան, որտեղ սա ևս կբեկանվի 2024 թվականի կարմիր գծերի որոշման նման։ Աղբյուրը` Հրայր Կամենդատյան |
«Աշխատաժամանակը կրճատելու իշխանության նախաձեռնությունը պոպուլիզմ է»․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
4016:42«ՔԿ-ն Կարապետ Պողոսյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկել դատարան». Անգին Մալխասյան-Պողոսյան (լուսանկար)
5016:24«Քովիդ թեսթս կրկին դրական է». Նիկոլ Փաշինյան
9316:00«Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի». Արթուր Խաչատրյան
9915:12«Կասի՝ սկայպի կամեռան հեծանիվի վրա էր կպցրած, քշելուց ընկել, կորել ա». Երվանդ Վարոսյան
10814:48«ՔՊ-ական համայնքապետը շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ»-ի տիրոջը». Ոսկան Սարգսյան
10313:30«Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներն այս կայքում հավաստի չեն»․ Արսեն Թորոսյան
11513:06«Տիչինա փողոց․ մարտի դաշտերը փառք են»․ Վարդան Ղուկասյանը հրապարակել է քաղաքացու նամակը
11511:12