Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել ռուսական ակտիվներից

Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել ռուսական ակտիվներից, որոնք սառեցվել են ԱՄՆ-ում, հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիհալը։
Ուկրաինական կողմը նախատեսում է ԱՄՆ-ից ստանալ ևս 19 միլիարդ դոլար՝ ռուսական ակտիվների օգտագործումից։
«Շնորհակալություն մեր ամերիկացի գործընկերներին և Համաշխարհային բանկին արդարությանն ուղղված այս կարևոր քայլի համար»,- գրել է Շմիհալը Telegram-ի իր ալիքում։
Հունիսին G7 երկրները հայտարարեցին Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու իրենց որոշման մասին՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը: Հոկտեմբերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի գանձապետական գերատեսչությունների ղեկավարներ Ջանեթ Յելենը և Սերխի Մարչենկոն համաձայնագիր են ստորագրել 20 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին: Ակնկալվում է, որ Եվրոմիությունը կհատկացնի ևս 20 միլիարդ դոլար: Մնացած 10 միլիարդ դոլարը կտրամադրեն Կանադան, Ճապոնիան և Միացյալ Թագավորությունը: Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, Եվրոմիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները՝ մոտ 300 միլիարդ դոլարի, ԱՄՆ-ում գտնվում է մոտ 5-6 միլիարդ դոլար, իսկ Եվրոպյում՝ մոտ 210 միլիարդ դոլար:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
317Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
206Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
162Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
56526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59924.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
178223.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69722.10.2026, 02:06