«Կարծես թե ես էի Նիկոլին բանտից հանում, կատարում քմահաճույքները, կամ ասում` Նիկոլը ճիշտ էր». Արգիշտի Կիվիրյան
![]() 252 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 00:24 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը տարբեր գրառումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 3 նախագահներին բանավեճի հրավիրելու և մերժում ստանալու թեմային. «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նենց են նեղսրտել իրենց գուրուի՝ Նիկոլի հետ բանավիճելու հնարավորությունից, կարծես թե 2008 թվականին ես էի իրեն հետս հարթակ հանել, կողս կայացրել, բանտում տիրություն անում, հանուն իրեն բանտից հանելու գնում Սերժի հետ բանակցությունների, դրանով իսկ խուրդելով մի ողջ շարժում, ու վերջում էլ Նիկոլին տալիս պատգամավորական մանդատ։ Ինչպես նկատել էին հին շումերները, մենք պատասխանատու ենք նրանց համար ում ծնել ու սնել ենք։ Վախտին էր պետք ամաչել Նիկոլից... *Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները խիստ տարակուսում են թե ոնց կարա իրենց վոժդը բանավիճի Նիկոլի հետ, պատահաբար մոռանալով որ այդ նույն Նիկոլն ա իրենց առաջնորդին մի քանի անգամ ուղարկել բանտ, ու հիմա էլ նորից քաշ ա տալիս դատարաններով, մի հատ անչափահաս դատավորի շուրթերով առավելագույնը նվաստացնելով նրան։ Եթե ճակատագիրդ հանձնված տանում ես Նիկոլի կողմից քո ու քո ընտանիքի նկատմամբ իրականացվող բոլոր է քմահաճույքները, ապա դրանց ֆոնին բանավեճը ինչ-որ առումով կարա դիտարկվի որպես երաժշտական ընդմիջում։ Իհարկե, Նիկոլի դատարանները հարգելը ու իրենց ենթարկվելը ինչ-որ առումով կարար ըմբռնելի թվար, եթե ուղղակի ժամանակին քեզ չդիտարկեիր՝ որպես воин. Ինչպես կասեր մեր ֆիզրուկ Վաչոն, Масть нужно правильно подбирать... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
