«Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»․ Էդգար Ղազարյան
![]() 255 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 00:12 «Մեր հասարակության մեջ գիտակցություն ունեցող որևէ մարդ Նիկոլ Փաշինյանի վարքագծին լուրջ չի վերաբերվի»,- «168ժամ»-ի հետ զրույցում նշեց քաղաքական հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ 1994թ-ից ի վեր ՀՀ երեք նախագահներն ուզել են Արցախը հանձնել Ադրբեջանին, չի ստացվե՞լ: Ադրբեջանն է դեմ եղե՞լ, ոչ մի կերպ չի հաջողվել դրանց համոզել, որ Ղարաբաղը վերցնեն՝ հանգիստ ապրե՞նք: Ու վերջապես, ինքը կարողացավ իր դիվանագիտական հմտություններով մի կերպ համոզել Ալիևին, որ ԼՂ-ն վերցնի՞: Իր ասելուց այդպես է ստացվում, որովհետև եթե բանակցել են ու չի հաջողվել Արցախը հանձնել Ադրբեջանին, նշանակում է՝ ձախողել են մեր երեք նախագահները, այսինքն՝ նպատակ են ունեցել հանձնելու, բայց ոչ մի կերպ չի ստացվել»,- նշեց Ղազարյանը։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ծաղրում է, գժի տեղ դնում. «Ասում է՝ թող Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը գան, բանավիճենք, թող ժողովուրդը տեսնի, որ այս մարդիկ են ուզել Արցախը հանձնել Ադրբեջանին, չեն կարողացել: Երեք նախագահների հայտարարությունները, որոշումները մենք լսել ենք, նրանք ինչ հայտարարություն արել են, դա էլ պաշտպանել են»: Ղազարյանը մտահոգություն հայտնեց՝ ընդգծելով․ «Եթե Փաշինյանը մնաց իշխանության ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
