«Ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին․ արի՛ հանրային բանավեճի»․ Վարդան Օսկանյան
![]() 371 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 21:12 «Փաշինյանը նախկին նախագահների մերժումն ստանալուց հետո ասաց, որ եթե շարունակեն մերժել, ինքն անձամբ առանձին շարունակելու է ժողովրդին բացատրել իր արդարացիության մեջ։ Ես պատկերացնում եմ իր բացատրութունն ինչ դրսևորում է ունենալու․ մինչ հիմա ինչ արել է, շարունակելու է անել, և բոլոր ասածներն իսկապես աղերս չունեն իրականության հետ»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում նշեց ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008թթ․) Վարդան Օսկանյանը։ Նա հավելեց, որ ելնելով նրանից, որ լավատեղյակ է, մասնակից է եղել բնակցություններին, ուզում է ասել Փաշինյանին․ «Թույլ չեմ տալու, որ շարունակի խաբել մեր ժողովրդին։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող մեր տղաների։ Թույլ չեմ տալու Փաշինյանին դա անել՝ հանուն մեր ողջ դիվանագիտական կազմի, որ իրենց կյանքն են նվիրել Հայաստանի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելուն, պաշտանելուն։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն մեր ազգային պատմության։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն հաջորդ սերունդների։ Եվ ես իրավունք ունեմ դա անելու, որովհետև լավատեղյակ եմ և կարող եմ ապացուցել, որ Փաշինյանը ստում է և այդ բոլորը նա անում է իր սխալներն արդարացնելու, մեղքերը քավելու համար։ Ուստի՝ ես՝ ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում, որ իրոք, եթե դու հավատում ես քո ասածին, անկեղծ ես քո անձի նկատմամբ, ձեռքդ դի՛ր խղճիդ, եթե իրոք հավատում ես քո ասածին, արի՛ մենք հանրային բանավեճ ունենանք, որպեսզի ես մեր հանրության առաջ, քո աչքի մեջ նայելով, ժողովրդի աչքի մեջ նայելով քեզ համոզեմ և ապացուցեմ, որ դու սխալ ես։ Բայց մի պայմանով, որ այդ բանավեճը պարտվելուց հետո, և դու կպարտվես, ես կասկած չունեմ, որովհետև սնանկ են քո բոլոր հիմնավորումները, դու կխոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությունը ԼՂ հարցում։ Դու առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ կբերես ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու իրավունքի հարցը։ Այդ պայմանաով ես պատրաստ եմ քեզ հետ բանավիճելու և սպասում եմ քո պատասխանին»։ Աղբյուրը` Վարդան Օսկանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
