Ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ. «Ժողովուրդ»
![]() 205 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում տեղի ունեցած փրայմերիզից (Ներկուսակցական ընտրություններ) հետո ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայհոյել ու վիրավորել է Վահագն Մկրտչյանին Սարիկ Մինասյանի մոտ, և վերջերս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն էլ փորձել է պաշտպանել իր ապագա տեղակալին՝ ասելով՝ Վահագն Մկրտչյանը շուտով իմ տեղակալ կնշանակվի, պետք է աշխատեմ նրա հետ, ինչու ես իմ ներկայությամբ հայհոյում: Եվ չհասկացված դրությունը հասցրել է նրան, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի բռունցքով հարվածել Կարեն Սարուխանյանի դեմքին: ՔՊ-ական պատգամավորի ու Գյումրու համայնքապետի ԺՊ-ի կռիվը անմիջապես բաժանել են ներկաները, որ չվերածվի մի մեծ ծեծկռտուքի: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց և՛ Սարիկ Մինասյանին և՛ Կարեն Սարուխանյանին, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Իսկ այլ աղբյուրներից երբ փորձեցինք ճշտել՝ հաստատեցին, որ երկու քաղաքական գործիչների միջև միջադեպ իսկապես եղել է»:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
