«Նիկոլ-Ալիև տանդեմը օգտագործելու է խաղաղության պայմանագիրը՝ Նիկոլի վերընտրվելու համար»․ Արթուր Վանեցյան
![]() 231 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 09:54 ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն «Իմնեմնիմի» փոդքաստին հյուրընկալվելիս խոսել է մի շարք խնդիրների մասին։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ակնկալվող խաղաղության պայմանագրին՝ նա ասել է․ «Եթե չկան երկարատև անվտանգային երաշխիքներ, որևէ բանի մասին խոսելն ալևս անիմաստ է․ վստահաբար ասում եմ, որ չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր»։ Վանեցյանի համոզմամբ, առնվազն 2026 թվականի կեսերին ունենալու ենք ընտրություններ, նախկին 2021 թվականի Փաշինյանի թեզերն էին՝ «Ղարաբաղի մնացած մասը պահենք, բայց պատերազմ չլինի, եթե հանկարծ ընտրվեն Քոչարյանը կամ Վանեցյանը, դրանք ռևանշիստներ են, պատերազմ է լինելու, ինձ ձայն տվեք, որ ես խաղաղությունը ապահովեմ, մեկ էլ էս չագուճով տամ ընդդիմությանը»։ 2026 թվականին, ինչպես շեշտեց Վանեցյանը, ըստ բոլոր սոցիոլոգիական հարցումների, Փաշինյանը վերընտրվելու հնարավորություն չունի։ «Նիկոլ-Ալիև տանդեմը օգտագործելու է խաղաղության պայմանագիրը՝ Նիկոլի վերընտրվելը կազմակերպելու համար»,- կանխատեսեց նա՝ հավելելով, որ ընդդիմության խնդիրն է խոսել դրա մասին և հստակ ծրագիր ներկայացնել, մեսիջներ տալ գյուղացուն, բժշկին, դասախոսին, ուսանողին և մնացծին, թե ինչպես են ապրելու, ինչ է լինելու Նիկոլից հետո։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
