Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սա թող սթափության կոչնակ լինի հարմարվողական մոտեցում ցուցաբերող հոգևորականների համար»․ Ռուբեն Մելքոնյան

«Սա թող սթափության կոչնակ լինի հարմարվողական մոտեցում ցուցաբերող հոգևորականների համար»․ Ռուբեն Մելքոնյան
147
Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 13:18

«Հանրային հեռուստաընկերությունը 2-րդ անգամ է կարմիր գիծ տրորում։ Բայց եթե այս իշխանությունները կարող են Կաթողիկոսի ճանապարհը փակել Սարդարապատում, ինչո՞ւ չեն կարող ուղերձի ճանապարհը փակել Հ1-ում»,- 168-ի եթրում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության որոշմանը, համաձայն որի Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ «Ամեն ինչ այլևս սպասելի է ՀՀ այս իշխանություններից: Սա թող սթափության կոչնակ լինի այն հոգևորականների համար, ովքեր հարմարվողական մոտեցում են ցուցաբերում ու շարունակում համագործակցել այս իշխանությունների հետ։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է լինել բարձրաստիճան հոգևորական ու հարմարվել նրա հետ, ինչ անում են Վեհափառի նկատմամբ։ Սա թշնամի պետությունների երազանքն է»,- հավելեց Մելքոնյանը։

«Սա թող սթափության կոչնակ լինի հարմարվողական մոտեցում ցուցաբերող հոգևորականների համար»․ Ռուբեն Մելքոնյան