«Սարգսյանն ու Քոչարյանը հեռու մնալով՝ աջակցություն ցուցաբերեցին Փաշինյանի PR քայլին»․ Անդրիաս Ղուկասյան
![]() 243 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 13:48 «Քաղ․տեխնոլոգները, որոնք սպասարկում են իշխող ուժը, տեսնում են, որ հանրային կարծիք կա ձևավորված՝ Փաշինյանի վերաբերյալ, որ իր վրա մնաց հայրենիքի դավաճանի պիտակը, և կա խնդիր՝ ինչպես գնալ ընտրությունների․ նախընտրական տարի ենք մտնում»։ Այսպիսի տեսակետ հայտնեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը «Ֆակտոր»-ի եթերում՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երեք նախկին նախագահներին բանավեճի հրավեր ուղարկելը։ Ղուկասյանի խոսքով, այդ հրավերը մտածված էր այն ակնկալիքով, որ նախագահները, բնականաբար, կհրաժարվեն բանավեճից, ինչը հնարավորություն կտա ասել՝ «տեսե՛ք, դուք հրաժարվեցիք, ուրեմն իմ ասածը ճիշտ էր»։ «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատասխանեցին իրենց գրասենյակների մակարդակով, հեռու մնալու տրամաբանությամբ, դրանով աջակցություն ցուցաբերեցին Փաշինյանի այդ էդ PR քայլին»,- նկատեց բանախոսը։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա, Ղուկասյանի բնորոշմամբ, առաջնորդվեց Տարաս Բուլբայի սկզբունքով՝ «ես քեզ ծնեցի, ես էլ քեզ կսպանեմ», որոշեց, որ պետք է վերջակետ դնել Մինսկի խմբի աշխատանքի շուրջ սպեկուլյացիաներին և հստակ դրեց Փաշինյանի առաջ՝ «հրապարակիր էն, ինչի մասին խոսում ես»։ |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
