«Հայաստանի մոռացված գերմանացի հերոսը» գրքույկը` նվիրված է Սարդարապատի մասնակից Ալեքսանդր Շնեուրին

Օգտատեր Հայկ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Ավետիս Ավետիսյանի կողմից խմբագրված՝ «Հայաստանի մոռացված գերմանացի հերոսը» արժեքավոր գրքույկն է, որը նվիրված է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտի մասնակից և Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության հիմնադիր՝ գնդապետ Ալեքսանդր Շնեուրին:
Ալեքսանդր Կոնստանտինի Շնեուրը (1884, Սանկտ Պետերբուրգ - 1977, Սան Ֆրանցիսկո) սերում էր գերմանացի ազնվականների տոհմից: Մեծ է Շնեուրի ներդրումը Սարդարապատի հերոսամարտի ընդհանուր հաղթանակում, որտեղ նա ուս ուսի տված մարտնչել է հայ փառապանց հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանի հետ միասին: Հենց Շնեուրի հուշերից ենք մենք տեղեկանում Դանիել Բեկ-Փիրումյանի հերոսական արարքի մասին, երբ ճակատամարտի կարևոր պահին զորքին ոգևորելու նպատակով, Բեկ-Փիրումյանն իր զինվորական համազգեստի կարմիր աստառը շրջում է դեպի դուրս, այդպես շրջված էլ հագնում է համազգեստը և նետվում առաջին գիծ՝ անձամբ առաջնորդելով վճռորոշ մարտը։
Ալեքսանդր Շնեուրը 1919-ի երկրորդ կեսից մեկնում է Հյուսիսային Կովկաս, մասնակցում բոլշևիկների դեմ կռիվներին, որից հետո արտագաղթում է Եվրոպա, ապա Ամերիկա: Ողջ իր կյանքում նա մշտապես մնաց՝ որպես նվիրյալ հայասեր գործիչ, ով նույնիսկ Հայաստանից հեռանալուց հետո շարունակեց հրատարակել Հայկական հարցի արդար լուծման վերաբերյալ արժեքավոր հոդվածներ և գրքեր:
«Հայ-եվրոպական մշակութային կենտրոն» հիմնադրամ:
Կեցցե՛ հայ-գերմանականը եղբայրությունը
Կեցցե՛ Հայաստանը»:

«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
86Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
71Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
81Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
95Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
145Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
143Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
88Երեկ, 20:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
77Երեկ, 20:12