«Գուցե «հաղթած նախագահն ու պարտված Փաշինյանը» տալիք-առնելիք չունեն, բայց ժողովուրդը նրանց հարցնելիք ունի»․ Վահրամ Աթանեսյան
![]() 317 Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 22:07 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018թ. հեղափոխության էյֆորիայի առաջին ամիսներին, թերևս, այն հազվագյուտ մարդկանցից մեկն եմ եղել, որ Նիկոլ Փաշինյանին անվանել եմ «ժամանակավոր կառավարության ղեկավար» և հորդորել եմ ԼՂ կարգավորումից չխոսել, մինչև կկայանան արտահերթ ընտրությունները, և ինքը բացարձակ լեգետիմ իշխանություն կունենա: Ընդ որում, ավելացրել եմ, որ լիարժեք իշխանություն ունենալու դեպքում էլ պետք է պահպանի բանակցային գործընթացի հաջորդայնությունը-ժառանգորդությունը: Ես, իհարկե, այնքան հավակնոտ չէի, որ մտածեի, թե նա իմ խորհրդին է սպասում կամ կընդունի այն: Առաջնորդվել եմ խղճով և համոզմունքով: Բայց դա չէ խնդիրը: Փաշինյանին արդարացիորեն քննադատողները, այդ թվում և ինքը, չգիտես ինչու մոռանում են, որ Հայաստանում բանակցությունները սեփական կետից սկսելու, դիվանագիտական ժառանգությունից լիովին հրաժարվելու նախադեպ ունեցել ենք 1998 թվականին, երբ կարգավորման փուլային տարբերակը մերժածները, այդ թվում և, գուցե, առաջին հերթին՝ ԼՂ ռազմաքաղաքական էլիտան, երկու ձեռքով կողմ են եղել «Ընդհանուր պետություն» առաջարկին: Իսկ այն ԼՂ-ն նախկին ԼՂԻՄ-ի ոչ ամբողջական սահմաններով և Հայաստանի հետ Լաչինի միջանցքի կապով պետական կազմավորում էր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Թե բա՝ հաղթած նախագահը պարտված Փաշինյանի հետ խոսելիք չունի: Գուցե Փաշինյանն էլ նրա հետ «տալիք-առնելիք չունի»: Բայց դրանից չի հետևում, թե հայ ժողովուրդն էլ նրանց հարցնելիք չունի»։
Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել». Վլադիմիր Մարտիրոսյան
5203:06
ԲՀԿ-ն ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
169Երեկ, 22:12
«Թեհրանը պատրաստ է ապագայում Վաշինգթոնի հետ քննարկել միջուկային հարցը»․ Բաղայի
207Երեկ, 19:22
«Հայաստանը ԵՄ անդամակցություն չի ցանկանում»․ Սուրեն Սարգսյան
251Երեկ, 17:24
«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան»․ Մարթա Կոս (տեսանյութ)
354Երեկ, 16:43
«Չկա խոստում, որ Փաշինյանը կատարած լինի»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
231Երեկ, 16:42
Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
422Երեկ, 15:43
«Եթե Քոչը մտավ ԱԺ, լինելու ա հին կաշ-կալամաշը». քաղաքացի
215Երեկ, 15:42
