Շենավանի ղեկավարը կոտրել է քաղաքացու ծնոտը

Մայիսի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում «Սպիտակի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վայր ընկնելու հետևանքով, «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումով, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Ա․-ն է։
Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 2-ին ժամը 23։30-ի սահմաններում Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող ավտոգազալցակայանի առջևի հատվածում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Մխիթար Մ-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գոռ Ա-ի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Մխիթար Մ-ն՝ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարն է։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
8900:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
104Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
250Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
170Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
278Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
132Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
111Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
119Երեկ, 14:54