Ե՞րբ կմեկնարկի առողջապահական ապահովագրությունը. պարզաբանում է Անահիտ Ավանեսյանը

«Ազատության» եթերում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով առողջապահական ապահովագրության հետաձգմանը, նշեց, որ
հայեցակարգից ռեալ բարեփոխում ընկած հատվածում լինում են թե՛ ժամկետների, թե՛ բովանդակության փոփոխություններ. «Ես հույս ունեմ, որ հաջորդ տարվա հետաձգումը մեզ մի քիչ էլ ժամանակ կտա՝ օրենսդրական փաթեթի վերջնական հատվածները հստակեցնելու և առաջ գնալու: Մի բան հստակ է ՝ 2021-2026 թթ․ մեր կողմից տրված քաղաքական խոստումն իրագործվելու է»:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ապահովագրական բարեփոխումը ներառում է թե՛ որակի ու հասանելիության հետ կապված աշխատանքները, թե՛ դիմելիության աճը: «Մենք հաջորդ տարի ծառայությունների թե՛ գնային որոշակի փոփոխություններ ենք անելու, թե՛ ծավալի փոփոխություններ: Երբ որ առաջին փուլով բոլոր պետպատվերի շահառուները կընդգրկվեն ապահովագրության մեջ, մենք պատրաստված կլինենք այս մասով»,- նշեց նախարարը և, անդրադառնելով առողջապահական ապահովագրության մեկնարկի ժամանակին, ասաց. «Մենք օրենսդրական փաթեթի մեջ ուժի մեջ մտնելու ժամկետները դրել ենք․ օրենքի ընդունումից 6 ամիս հետո կսկսի գործարկվել: Դեռ ԱԺ-ում էլ քննարկումների շրջափուլ է մեզ սպասվում: Փուլային մոտեցումը մեզ կօգնի, որ ավելի սահուն անցում կատարենք, բայց սա էլ կախված է մեր երկրի տնտեսական աճից»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35617.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100707.09.2026, 09:24