ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է. «Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ.) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն:
Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1․6 անգամ։
Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 267 պացիենտ, նախորդ շաբաթվա՝ թվով 663 դեպքերի համեմատ հիվադացությունը նվազել է 2․4 անգամ: Ընդհանուր դեպքերի 75%-ը մինչև 18 տարեկաններն են։
Նշված ժամանակահատվածում ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ թվով 62 հոսպիտալացումները նախորդ շաբաթվա 38-ի համեմատ աճել են 1․6 անգամ։
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 դեպքով:
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 10 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (24 դեպք) նվազել է 14 դեպքով»:

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
30514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
39413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
52612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
68610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
87707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
87007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
82607.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
107903.09.2026, 20:36