«Մեր հասարակությունն ըստ արժանվույն չգնահատեց Լևոն Տեր-Պետրոսյանին»․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը մշտապես մնաց Ձեր բարձրության ստվերում: Շատ հաճախ ժամանակակիցները չեն կարողանում գնահատել Մեծերին՝ իրական հաղթանակը ստորադասելով պատրանքներին, արժանապատիվ խաղաղությունը՝ ամբարտավանության ճանապարհով մոտեցող կապիտուլյացիային:
Լևոն Տեր-Պետրոսյանը 20-րդ հարյուրամյակի հայ իրականության մեծագույն պետական, քաղաքական այրն է՝ Հաղթանակի և Արժանապատիվ խաղաղության ներդաշնակ տեսլականով:
Մեր հասարակությունն ըստ արժանվույն չգնահատեց Նախագահին, նրա պետականաստեղծ քաղաքականությունը՝ ճանապարհ հարթելով ազգային գահավիժման ու ողբերգության համար, բայց պատմությունն, անշուշտ, տալու է Արժանապատիվ Հայաստանի ու նրա խոհեմ առաջնորդի արժանի գնահատականը:
Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ»:
Նշենք, որ այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպում է պանելային քննարկում։
Միջոցառման մոդեռատորը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Բանախոսներն են․
Արման Գրիգորյան- ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր։
Ալեքսան Հակոբյան- «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր։
Կարպիս Փաշոյան- լրագրող, հրապարակախոս։
Հարութ Ուլոյան- հրապարակախոս։

«Այն, որ Քոչարյանը 2018-ից հետո դառել ա քաղաքական գործիչ, Փաշինյանի մեղքն ա»․ Սերգեյ Դանիելյան
012:00
«Բոլոր ընդդիմությունները ՌԴ-ից ուղղորդված ուժեր են»․ Սերգեյ Դանիելյան
2311:42
«Դառար 60 տարեկան, բայց նույն աբիժնիկ իդիոտը մնացիր»․ Հռիփսիմե Առաքելյան
4811:30
«Մարդ պիտի կատարյալ դեգեներատ լինի, որ հավատա 300 հազար ադրբեջանցիների գալուն»․ Սերգեյ Դանիելյան (տեսանյութ)
4411:24
«Սա աննախադեպ է Հայաստանի ընտրական համակարգի պատմության մեջ»․ Էդգար Ղազարյան
6410:12
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում․ «Հրապարակ»
7709:24
ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
7509:18
«Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում»․ Մանե Թանդիլյան
8101:06